‘«Բանակն իրականում» նախաձեռնությունը զոհված զինծառայողների անունից խորհրդանշական բացիկներ է ուղարկել պաշտոնյաներին (տեսանյութ)’

1002

Ծովինար Նազարյան. ««Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը Բանակի օրվա կապակցությամբ մոտ 270 խորհրդանշական բացիկներ է ուղարկել ՀՀ պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահին, վարչապետին, պաշտպանության նախարարին, բոլոր նախարարներին եւ պատգամավորներին, բանակի բարձրաստիճան զինվորականներին, կաթողիկոսին, դատավորներին, ՄԻՊ-ին, մարզպետերին, դատախազներին եւ այլն: Այդ բացիկները խորհրդանշական կերպով ուղարկվել են վերջին տարիներում Հայկական բանակում զոհված մոտ 200 զինծառայողների անունից:
Բանակի բարձրագույն հրամանատարական կազմին եւ մի շարք այլ պաշտոնյաների ուղղված նամակները ստորագրված են 2012-ի հունվարի 27-ին զոհված զինծառայող Փայլակ Շահնազարյանի անունից»:

Նախաձեռնությունը նաև «Մեր անունն է Հայկական բանակ» անվանմամբ տեսանյութ է տեղադրել համացանցում:

Նախորդ հոդվածը‘Հեռու տար ինքնաձիգդ…դու մեռնելու իրավունք չունես….(Նամակ զինվորին, որ ինքնաձիգը մոտեցրել է քունքին)’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ը վիճարկում է ՊԵԿ-ի լիազորությունը’