‘Բանակում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Սերժ Սարգսյանի հետ հանդիպում’

1043

Բանակում պարտադիր զինծառայության ժամանակ զոհված հինգ զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել են Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ` պահանջելով նրա հետ հանդիպում, հաղորդում է ԱրմԻնֆոն:
Նրանք, մասնավորապես, պնդել են, որ եթե Սարգսյանը հրաժարվի իրենց ընդունել, ապա կդիմեն ծայրահեղ միջոցների: Զոհված զինվորների ծնողները պահանջել են բանակում իրենց զավակների մահվան պատճառների անաչառ հետաքննություն` դրա համար մեղադրելով ՀՀ ԶՈՒ հրամանատարությանը:
Բաղրամյան 26-ի դիմաց հավաքվածները երկու անգամ փորձել են փակել Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել զոհված զինծառայողների ծնողների այս հուսահատ քայլը:
Մինչ այժմ Սերժ Սարգսյանի գրասենյակից նրանք այդպես էլ պատասխան չեն ստացել: Epress.am-ը հաղորդում է, որ այս պահին ակցիան շարունակվում է, մայրերը նստած են նախագահականի դարպասների դիմաց։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Աշխարհի առաջնությունների հիշարժան դրվագները(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթի»-ում դիտարկում են իսպանական «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին հրավիրելու հավանականությունը’