‘
Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար, բարձրագույն խմբի ակումբներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր թիմի հինգ խաղացողների: Ինչպես և անցյալ տարի, ՀՖՖ-ին այս տարեմուտին էլ քվեարկության արդյուքում որոշելու է տարվա լավագույն ֆուտբոլիստին: «Բանանց» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է իր ֆուտբոլիստների հնգյակը`
1. Արթուր Թորոյան
2. Հովհաննես Համբարձումյան
3. Արամ Շախնազարյան
4. Սարգիս Կարապետյան
5. Նարեկ Գյոզալյան
Նշենք, որ երեկ ֆուտբոլիստի կոչման 5 թեկնածուներին ներկայացրել էր «Փյունիկը»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՖՖ-ն փոխել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի որոշման կարգը և որոշվում է ոչ թե առաջնության, ինչպես եղել էր նախորդ տարիներին, այլ տարվա լավագույն խաղացողին: Այսինքն, տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում կլինեն նաեւ ազգային հավաքականի անդամները, ովքեր հանդես են գալիս արտերկրում:
‘