‘
Երևանի «Բանանցի» և անգլիական «Ուոթոֆորդի» միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում հայկական թիմի կիսապաշտպան, 20-ամյա գանացի ֆուտբոլիստ Կուասի Սիբոն տեղափոխվում է «Ուոթֆորդ»:
Կուասի Սիբոն «Բանանցին» էր միացել 2017/18 մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Նա մասնակցել է Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 24 խաղի, դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
‘