‘Բանը ապտակին չի հասել, միայն քաշքշուկ է եղել.Մամուլ’

1061

«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գեղարքունիքի մարզ մեկնած կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանն անակնկալ ելույթ է ունեցել Վարդենիսում` ասելով, թե մարդկանց վախեցրել են, որ չմասնակցեն հանրահավաքին. «Բայց հիմա տղամարդ չի լինի այդ ասողներից` լինի ոստիկան, քաղաքապետ, չեն մոտենա ասեն, որ այո, ես եմ ասել, որ չմոտենան հանրահավաքին: Թուրքերն էլ ժամանակին այսպիսի ստրուկներ են գտել, ինչպես այսօրվա տեղական իշխանիկներն են, որ գան ու մեր հողի մեջ մեր ժողովրդին ասեն, որ դուք չեք ձեր գլխի տերը: Այ իրենք ներքին թուրքեր են, նրանք իմպոտենտ են…»: Այս և մյուս նմանատիպ ելույթները զայրացրել են մարզի մի քանի տղամարդկանց, որոնք Սևանում հարձակվել են Հակոբյանի վրա, ապտակել նրան` հաշիվ պահանջելով, թե ինչպես է համարձակվել ասել, որ «տղամարդ չկա» կամ «թուրքեր են»: Սակայն Հակոբյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրել է, թե բանը ապտակին չի հասել,միայն քաշքշուկ է եղել:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Աշոտյանը՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպա՞ն. Մամուլ’