‘
Հանցագործների խումբը, որոնցից հինգը ձերբակալվել է, ձեռնարկել է կեղծ երաշխավորագրերի արտադրություն: Հետաքննության տվյալներով՝ չարագործները հասցրել են իրացնել մի քանի հազար կեղծ փաստաթղթեր: Ընդ որում՝ դրանք պատրաստվել են նույն շենքում, որտեղ գտնվում է հենց այն բանկը, որի անունից տրվել են երաշխիքները:
Բացառված չէ, որ հանցագործությանը մասնակից լինեն վարկային կազմակերպության աշխատակիցները: Նրանց անձնական իրերը, այլ իրեղեն ապացույցների հետ միասին, հայտնաբերվել են խարդախների գրասենյակում:
Կեղծ բանկային երաշխավորագրեր պատրաստող հանցախմբի գործունեության վնասը կազմում է մեկ միլիարդ դոլար, հաղորդում է 1tv.ru-ն:
‘