‘Բանկային քարտերի փոխարեն՝ բջջային հեռախոսներ. ԱՄՆ-ում դա դառնում է իրականություն’

776

Ամերիկյան բջջային օպերատորները պատրաստվում են իրենց կողմը գրավել պլաստիկ քարտերից օգտվող քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով  այսուհետ պլաստիկ քարտի փոխարեն վճարումներ կատարել բջջային հեռախոսի  միջոցով:

Հաջորդ շաբաթվա սկզբից սպառողների ուշադրությանը կներկայացվի բջջային դրամապանակների Isis համակարգը, որը թույլ է տալիս բջջային հեռախոսին հարմարեցված հատուկ ծրագրի միջոցով գնումներ կատարել և վճարել դրանց համար: Ընդ որում՝ համապատասխան գործարքը կնքելու համար բավական է միայն բջջային հեռախոսը մոտեցնել վճարային տերմինալին:

Ներկա պահին Isis-ի հետ համագործակցում են American Express, Visa, MasterCard և Discover համակարգերը: Այսինքն՝ այս տիպի քարտերի վրա պահվող գումարը բջջային հեռախոսի ծրագրի հետ նույնականացնելու դեպքում սպառողը հնարավորություն կունենա վճարումներ կատարել համապատասխան տերմինալներ ունեցաղ բոլոր առևտրի կենտրոններում:

Աղբյուրը՝ korrespondent.net

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաքել Սեմիրջյան. ՀԱԿ-ը պետք է համագործակցի նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրան օգնի հեռանալ ‘
Հաջորդ հոդվածը‘Կկարողանա արդյո՞ք «Նապոլին» հաստատել իր լուրջ հավակնությունները « Ա սերիայում »’