‘Բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ դոլարային բաղադրիչը շաբաթվա կտրվածքով ավելի մեծ անկում է արձանագրել, քան դրամային բաղադրիչը’

660

Հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.9 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`12.7%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.7 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 50.9%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, հունիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81.9 մլնԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 8.9%), 411.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 95.1 ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`11.4%), 412.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4.3 մլն EUR, 557.46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`4.4%) և վաճառվել է 11.5 մլն EUR, 561.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`19.7%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 853.8 մլն ռուբլի, 11.88 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`19 %) և վաճառվել է 100.9 մլնռուբլի, 11.04 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`0.3%):

Արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 9.13-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 2.122 մլնդոլար (շաբաթվա աճը`8.8 %), 412.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 9.650 մլն դոլար (շաբաթվա աճը`44.7%), 411.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հունիսի 12-ին` 4.9 մլնդոլար, իսկ հունիսի 13-ին գործարքներ չեն կատարվել:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.811 տրլն.դրամ, առաջին  եռամսյակում աճելով 2%, իսկ տարեկան կտրվածքով` 10.8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.684 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին վարկերը տարեկան կտրվածքով աճել են 14.2%, իսկ արտարժութային վարկերը` 4.2%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 5.6% կամ 101 մլրդդրամ, տարեկան աճը` 2 անգամ, իսկ միայն առաջին եռամսյակում` 4.7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.4% կամ 25.9 մլրդդրամ, տարեկան կտրվածքով աճելով 2 անգամ, իսկ առաջին եռամսյակում` 21.7:

 

Նախորդ հոդվածը‘Կանայք Իրաքում ինքնապաշտպանության ջոկատներ են կազմավորում ‘
Հաջորդ հոդվածը‘Մեջլիսը դիմել է ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ խնդրելով միջամտել՝ դադարեցնելու բռնությունները Ղրիմում’