‘Բանկերի միջոցով կատարված դրամական փոխանցումները հունվարին կտրուկ նվազել են’

947

Բանկերի միջոցով Հայաստան ուղարկված դրամական փոխանցումները այս տարվա հունվարին կտրուկ նվազել են նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ:

ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով  արտերկրներից հունվարին փոխանցվել է ընդամենը $72,169 մլն, այդ թվում՝ ՌԴ-ից $38,371 մլն, ԱՄՆ-ից՝ 11,272 մլն դոլար:

Համեմատության համար՝ 2014-ի հունվարին բանկերի միջոցով Հայաստան է ուղարկվել 122 միլիոն 506 հազար դոլար, որից $87 243 մլնը՝ Ռուսաստանից, իսկ $9 298 մլնը՝ ԱՄՆ-ից: Այսպիսով, ԱՄՆ-ից կատարված փոխանցումենրը, հակառակ ընդհանուր միտման, ավելացել են:

Այս տարվա հունվարին կատարված փոխանցումների ծավալն ամենափոքրն է վերջին 10 տարիների կտրվածքով: Բացառություն է կազմում ճգնաժամային 2010 թվականի հունվարը, երբ դեպի Հայաստան կատարվել է 70 615 մլն ԱՄՆ դոլարի փոխանցում:

 

Նախորդ հոդվածը‘Վաչագան Ֆարմանյան. Փաշինյանը, Արզումանյանը իմ տղայի գերեզմանի տեղը չգիտեն’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԿԲ. Բանկերի հաճախորդները մտահոգվելու կարիք չունեն’