‘Բանտում մահկանացուն է կնքել կարմիր քմերների գաղափարախոսը’

1583

Կամբոջայում կարմիր քմերների ժամանակների առանցքային դեմքերից մեկը՝ Նուոն Չեան, որ ցեղասպանության մեղադրանքով դատապարտված էր ցմահ ազատազրկման, 93 տարեկանում մահացել է բանտում։

Նրան անվանում էին «Եղբայր թիվ երկու»․ նա Պոլ Պոտից հետո երկրորդ մարդն էր երկրում, երբ Կամբոջան ղեկավարում էին կարմիր քմերները՝ 1975-1979 թթ․։ Այդ չորս տարիների ընթացքում երկրում սպանվել է առնվազն երկու միլիոն մարդ։

Նուոն Չեան ՄԱԿ-ի մասնակցությամբ հատուկ դատարանի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտվել երկու անգամ՝ 2014 թ․՝ մարդկության դեմ հանցագործության, և 2018-ին՝ չամ ցեղի և էթնիկ վիետնամցիների ցեղասպանության կազմակերպման համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Վաշինգտոն. Կիրյոսը եզրափակչում հաղթեց Մեդվեդևին’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի’