‘
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի պետական՝ Russia Today հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարել է, թե չի պատրաստվում փախչել երկրից:
Նա նաեւ նշել է, թե չի կարծում, որ Արեւմուտքի երկրները ռազմական ուժ կկիրառեն սիրիական ճգնաժամը հաղթահարելու համար: Ասադը հավելել է, որ ցանկացած օտարերկրյա ռազմական գործողություն չափազանց թանկ կնստի դրա կազմակերպիչների վրա, իսկ հետեւանքներն իրենց զգալ կտան Ատլանտիկից մինչեւ Խաղաղ օվկիանոս:
Նշենք, որ օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքով հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Ասադի՝ Սիրիայից անվտանգ դուրս գալու տարբերակը եւ նրան դատական անձեռնմխելիություն տրամադրել:
‘