‘Բաշկիրիայի ղեկավարը հայտարարել է, որ «Բաշնեֆտի» աշխատանքում խնդիր չկա’

777

Բաշկիրիայի ղեկավար Ռուստեմ Խամիտովը  պետխորհրդի՝ հայրենի բիզնեսի զարգացմանը նվիրված նիստի  ընդմիջմանը հայտարարել է, որ տվյալ պահին «Բաշնեֆտը», «Սիստեմա» ԲՖԸ-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի ձերբակալության հետ կապված՝ ոչ մի խնդիր չունի, փոխանցել է gazeta.ru-ն:

Ըստ Խամիտովի՝ ընկերության նավթամշակման գործարաններն աշխատում են սովորական ռեժիմով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվտուշենկովին, ամենայն հավանականությամբ, ձերբակալել են  մի շարք ծանր հանցագործությունների համար զմահ ազատազրկման դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքների հիման վրա (ի դեպ, Բաշկիրիայից Դաշնային խորհրդի պատգամավոր ընտրված նախկին սենատորի ցուցմունքներով են պայմանավորվել նաև Ռուսաստանում հայկական սփյուռքի ամենաազդեցիկ և հարուստ մարդկանցից մեկի՝ Լևոն Հայրապետյանի, և Բաշկիրիայի նախկին անխագահ Մուրտազա Ռախիմովի որդու՝ Ուրալ Ռախիմովի ձերբակալությունները):

«Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի վաճառքի վերաբերյալ գործի քննությունը երկարացվել է մինչև 2015 թ.:

Նախորդ հոդվածը‘Օհանյան. Հուսով եմ` հայ զինվորի մահվան հետ կապված միջադեպն անպատիժ չի մնա’
Հաջորդ հոդվածը‘Գերմանացի մուսուլմանները՝ ընդդեմ ծայրահեղականության’