‘Բաշկիրիայում իններորդ դասարանցին հարձակում է գործել դպրոցում’

3911

Բաշկիրիայի դպրոցներից մեկում իններորդ դասարանցի մի աշակերտ դանակով հարձակվել է համասարանցի աղջկա և ուսուցչուհու վրա: Եվս մի աշակերտուհի դուրս է թռել պատուհանից, երբ հարձակվողը վառելիք է լցրել հատակին ու հրկիզել դասասենյակը, հաղորդել են քննիչները: Հրդեհից ոչ ոք չի տուժել, նշել են քննչական կոմիտեում:

Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնել են, որ միջադեպից հետո հոսպիտալացվել է չորս հոգի՝ երեք երեխա, այդ թվում՝ հարձակվողն ինքը, և մի մեծահասակ:

Ըստ լուրերի՝ հարձակվող պատանին «մտավոր հետամնաց է և կրթություն է ստանում հատուկ ծրագրով»:

Դեպքի վայր է եկել Բաշկիրիայի ղեկավար Ռուստեմ Խամիտովը:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԿՀՎ ղեկավարը ԿԺԴՀ-ում հանդիպել է Կիմ Չեն Ինի հետ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքը երեւանյան իրադարձություններին’