‘
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուզան բացել է փակագծերը, թե ինչպես է իրեն հաջողվել Լիոնել Մեսսին ընտրանու կազմ վերադարձնել: Այս մասին տեղեկացնում է «Isport »-ը:
«Լեոյի հետ չէի հանդիպել` նրան ինչ-որ բան համոզելու համար, պարզապես ցանկություն էի հայտնել խոսել ֆուտբոլից: Գրեթե 2 ժամ զրուցեցինք այդ թեմայի շուրջ, և այդ խոսակցությունից պարզ դարձավ, որ Մեսսին կվերադառնա: Նրան ասացի, որ Արգենտինայում հարյուրավոր հիմարներ կան, ովքեր քննադատում են իրեն, բայց եթե նրանց լսես, կխենթանաս:
Դրանից հետո Լեոն ինձ այնպիսի խոսքերով պատասխանեց, որից պարզ դարձավ, որ նա ուզում է վերադառնալ, շարունակել մրցելույթներն ու հավաքականի հետ միասին մրցանակներ նվաճել: Ընտրանու կազմում առկա համաշխարհային ֆուտբոլիստները հաղթանակներ չեն երաշխավորում, սակայն բարդացնում են մրցակիցների կյանքը: Մենք պետք է օգտվենք այն առավելությունից, որը մեզ կարող է տալ Մեսսին»,- ասել է Բաուզան:
‘