‘Բառադի Համոն թունելի Հակոբին. Մամուլ’

1664

«Թաղեմ բոյդ, Հակոբ»,- երեկ, ըստ «ՀԺ»-ի՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, Աժ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը (Բառադի Համո) զայրացած տոնով նետել է իր կուսակից Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) հասցեին:

Թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավորները երեկ ջանք չեն խնայել, որպեսզի արտահերթ նիստի օրակարգն արագ սպառվի, նրանք խուսափել են օրինագծերի քննարկման ժամանակ հարցեր ուղղել զեկուցողներին, նիստը վարող Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արագ-արագ, իրար հետևից ընթերցել է նախագծերի անունները, հայտարարել՝ հարցեր չկան և առաջ անցել:

Օրինագծերից մեկի ներկայացման ժամանակ, սակայն, պարզվել է՝ Հակոբ Հակոբյանը հարց ունի, և ահա այդտեղ էլ Համլետ Հարությունյանի նյարդերը տեղի են տվել: Այդուհանդերձ, նիստն արագ ավարտվել է: Այդպիսով՝ ավարտվել է նաև պատգամավորների աշխատանքը, և մինչև աշուն նրանց հիմնական մասն այլևս չի երևա Աժ-ում: Արտահերթ նստաշրջանի վերջում տեղի ունեցած քվեարկություններից հետո պատգամավորներն այնքան արագ են լքել խորհրդարանի շենքը, որ րոպեներ անց որևէ մեկին հնարավոր չէր այնտեղ գտնել»: 

Նախորդ հոդվածը‘Իսպանիա-Թաիթի՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Կրիմինալը՝ կրիմինալի մասին. Մամուլ’