‘Բասկետբոլ. ԱԱ-2019. Սլովակիա — Հայաստան՝ 78:92. մեր ընտրանու վստահ հաղթանակը մոտեցնում է հաջորդ փուլին’

2301

‘

Բրատիսլավայում ավարտվեց 2019 թվականի բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին ողջ խաղի ընթացքում առավելություն ուներ և հաղթեց 78:92 հաշվով՝ էլ ավելի մոտենալով որակավորման հաջորդ փուլին:

Հայաստանի հավաքականի կազմում խաղի ամենաարդյունավետ խաղացողը Ռայան Բոթրայթն էր, ով վաստակեց 22 միավոր:

A խմբի մյուս խաղում Շվեդիայի ընտրանին հյուրընկալվելիս հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային 88:72 հաշվով: 4-րդ տուրի արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականը վաստակած 7 միավորով սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մեր տղաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 16-ին Շվեդիայում՝ մրցելով տեղի հավաքականի հետ:

‘

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ գործող չեմպիոնը պարտվեց 9 ֆուտբոլիստով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռունին ԱՊԼ-ում 300-րդ միավորը վաստակեց «գոլ+փոխանցում» համակարգով’