‘
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» և Բիլբաոյի «Ատլետիկը» մեկական գնդակներ խփեցին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: հանդիպումը:
3-րդ րոպեին տանտերերին առաջ էր մղել Կարլոս Վելայի խփած գոլը, որին հյուրերը պատասխանել է Օսկար դե Մարկոսի դիպուկ հարվածով:
Այս խաղից հետո Բիլբաոյի «Ատլետիկը» 19 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Ռեալ Սոսյեդադը» 14 միավորով 14-րդն է:
«Ռեալ Սոսյեդադ» — Բիլբաոյի «Ատլետիկ» — 1:1
Գոլերը` Վելա 3 — Դե Մարկոս 52
Հեռացում` Լապորտ 80 («Ատլետիկ»)
‘