‘
Լիգա 1-ի 2-րդ տուրի ՊՍԺ-ի հետ խաղում (0:2) Տիագո Մոտայի քիթը կոտրելու պատճառով, ֆրանսիական «Բաստիայի» հարձակվող Բրանդաոն որակազրկվել է 6 ամսով: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Այդպիսով, բրազիլացին հնարավորություն կունենան խաղադաշտ վերադառնալ 2015-ի փետրվարի 22-ին:
Հիշեցնենք, որ Բրանդաուն Տիագո Մոտային գլխով հարվածել էր հանդերձարանի ճանապարհին:
Ընթացքի մեջ է նաև ֆուտբոլիստի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու գործը: Նրան սպառնում էր 3 տարվա ազատազրկում և դրամական տուգանք:
‘