‘«Բաստիա»-ի պաշտպան Պալմյերի. «Մոտան ողջ հանդիպման ընթացքում վիրավորում էր մեզ»’

863

«Բաստիա»-ի պաշտպան Ժուլյան Պալմյերին մեկնաբանել է  «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Տիագո Մոտայի վարքագիծը Ֆրանսիայի առաջնության երկրորդ խաղափուլի ժամանակ (0:2):

Նա ողջ հանդիպման ընթացքում  հենց մրցավարի աչքի առաջ մեզ շան որդիներ էր անվանում: Մոտան հիանալի ֆուտբոլիստ է, բայց երբեմն իրեն շատ բան է թույլ տալիս,-նշել է Պալմյերին  ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում:

Բրանդաո

Նշենք, որ  խաղի ավարտից հետո «Բաստիա»-ի բրազիլացի հարձակվող Բրանդաոն տրիբունայի ներսի տարածքում գլխով հարվածել է Մոտային, որից հետո վազել է դեպի հանդերձարան: Ավելի ուշ պարզվել է, որ Մոտան քթի կոտրվածք է ստացել:

Հիմա  այս գործը քննում է ոստիկանությունը, իսկ«Բաստիա»-ն պատրաստ է կասեցնել Բրանդաոյի հետ պայմանագիրը: Բացի դրանից, ֆուտբոլիստին սպասվում է երկու տարվա որակազրկում: 

Նախորդ հոդվածը‘Լավրով. Տեղի է ունենում իսկական պատերազմ. ՌԴ-ն պարտավոր է ապահովել իր անվտանգությունը’
Հաջորդ հոդվածը‘Սևանում մոտ 65 տ. քաղաքացի է ջրահեղձվել’