Բաստռիկինը հանձնարարել է հետաքննել լեհ վարձկանների հանցագործությունները

542

ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսադր Բաստռիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Խարկովի մարզում լեհ վարձկանների հանցագործությունների փաստով։

«Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստռիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել՝ Խարկովի մարզում խաղաղ բնակիչների դեմ լեհ վարձկանների հանցագործությունների կապակցությամբ։ Հաղորդվում է, որ վարձկանները զտումներ են իրականացրել՝ գնդակահարելով մարդկանց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի ՔԿ քննիչները քրեական գործի շրջանակներում կպարզեն հանցագործություններին առնչություն ունեցող մարդկանց։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՕրհասական մտքերի հոսք․ Հրապարակ
Հաջորդ հոդվածըՂրիմում դատարանը ձերբակալել է Ղրիմի կամրջի ահաբեկության գործով անցնող հինգ անձի