ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսադր Բաստռիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Խարկովի մարզում լեհ վարձկանների հանցագործությունների փաստով։
«Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստռիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել՝ Խարկովի մարզում խաղաղ բնակիչների դեմ լեհ վարձկանների հանցագործությունների կապակցությամբ։ Հաղորդվում է, որ վարձկանները զտումներ են իրականացրել՝ գնդակահարելով մարդկանց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի ՔԿ քննիչները քրեական գործի շրջանակներում կպարզեն հանցագործություններին առնչություն ունեցող մարդկանց։
Փոխանցում է tass.ru-ն։