‘«Բավարիայի»՝ հաջորդ մրցաշրջանի տնային բոլոր հանդիպումների տոմսերն արդեն սպառվել են’

723

Բունդեսլիգայի եւ Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան» վաճառել է 2013/14 մրցաշրջանի բոլոր 16 տնային հանդիպումների տոմսերը: Միայն «Հոֆենհայմի» հետ հանդիպման տոմսեր են դեռ մնացել:

«Մենք այդ հանդիպումների համար 80 հազարից մինչեւ 140 հազար հայտ ենք ստացել: Միայն «Հոֆենհայմի» հետ խաղի համար է 68 000 հայտ ստացվել եւ մի քանի տոմս դեռ կարելի է գնել»,- ասել է «Բավարիայի» տնօրենների խորհրդի անդամ Յան-Քրիստիան Դրեսենը:

Նշենք, որ «Բավարիան» տնային հանդիպումները անցկացնում է «Ալյանց-Արենա» մարզադաշտում, որը տեղավորում է 71 հազար հանդիսական:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը վավերացրեց. Սուրիկ Խաչատրյանը այլևս մարզպետ չէ’
Հաջորդ հոդվածը‘Ինչ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ (տեսանյութ)’