«Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեն Կան․ Բարսելոնայում նվերներ անելու մտադրություն չունենք

339

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն, լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը խոսել է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում։

«Բավարիան» արդեն ապահովել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Բարսելոնան» գործնականում զրկվել է երկրորդ տեղ բարձրանալու հնարավորությունից։

«Միշտ էլ առանձնահատուկ են «Բարսելոնայի» դեմ հանդիպումները։ «Բարսելոնան» մեծագույն ակումբներից մեկն է։ Անցյալում շատ հանդիպումներ ենք ունեցել։ Մենք պատրաստ ենք։ Վերջին շրջանում լավ են հանդես գալիս նրանց դեմ։ Արդյունքները դրա վկայությունն են։

Մենք արդեն փլեյ-օֆֆում ենք, բայց ցանկանում ենք խմբում գրավել առաջին տեղը։ Բարսելոնայում նվերներ անելու մտադրություն չունենք»,- Կանի խոսքը մեջբերում է Fussball.News-ը։

«Բարսելոնա» — «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Չեմպիոնների լիգա, C խումբ, մրցաշարային դրությունը չորս տուրից հետո․ «Բավարիա»՝  12 միավոր, «Ինտեր»՝  7, «Բարսելոնա»՝  4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

Նախորդ հոդվածը«Известия»․ ՌԴ բոլոր «նոր շրջաններից» վերաբնակեցվածներին առաջարկել են կացարան տրամադրել
Հաջորդ հոդվածըԻրանը նոր պատժամիջոցներ է սահմանել ԵՄ-ի դեմ