«Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվողը կխաղա Հայաստանի հավաքականում

306

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

19-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում կժամանի Երեւան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին:

Հրանտ-Լեոն Ռանոսը ծնվել է Գերմանիայի Հանովեր քաղաքի արվարձանային Գեհրդեն քաղաքում։ Հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովերի», Դորտմունդի «Բորուսիայի» պատանեկան թիմերում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 325 հազար եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի հետ մասնակցել է Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնության 24 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան քառորդ եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըTransfermarkt. Ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը