‘
«Բավարիայի» մարզիչ Յուպ Հայնկեսը իր ֆուտբոլիստներին չի արգելի բուռն կերպով նշել է հաջողությունը, եթե այսօր «Այնտրախտի» հետ խաղի արդյունքում հռչակվեն Գերմանիայի չեմպիոն: Նշենք, որ ««Բավարիան» մրցաշարի ավարտից 6 տուր առաջ կարող է ապահովել չեմպիոնություը, եթե հաղթի «Այնտրախտին»:
67-ամյա մասնագետը նշել է, որ թիմի թույլատրել է նշել եւ նույնիսկ խմել, չնայած արդեն ապրիլի 10-ին «Բավարիան» պետք է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպումն անցկացնի «Յուվենտուսի» հետ` Իտալիայում:
Բոլոր դեպքերում, Հայնկեսը գտնում է, որ չնայած «Բորուսիայից» 20 միավորի տարբերությանը, վաղ է ուրախանալ. «Ես երազակոտ չեմ, ես իրատես եմ: Ես գիտեմ, որ հիմա երազելու ժամանակը չէ: Մենք դեռ ոչինչ չեն նվաճել, ոչինչ»,- նշել է Հայնկեսը:
‘