‘
«Բավարիայի» ղեկավարությունը տարբերակներ է դիտարկում նոր գլխավոր մարզիչ նշանակելու հարցում:
«Sky Sport Germany»-ին հայտնի է դարձել, որ մյունխենցիների ղեկավարությունը առկա բոլոր թեկնածուներից նախապատվությունը տալիս է Թոմաս Տուխելին: 44-ամյա մասնագետը Դորտմնունդի «Բորուսսիան» երկու մրցաշրջան գլխավորելուց հետո ամռանը պաշտոնանկ էր արվել:
Աղբյուրը նշում է, որ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Վիլի Սանյոլին հետ երկարաժամկետ հույսեր չեն կապվում:
Երեկ գերմանական գրանդը պաշտոնանկ էր արել Կարլո Անչելոտիին:
‘