«Բավարիայի» տնօրեն․ Չենք վաճառի Լեւանդովսկուն «Բարսելոնային»

77

Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը 10-րդ անգամ անընդմեջ նվաճած Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հայտարարել է, որ ամռանը չեն վաճառի 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն։

«Եթե «Բարսելոնան» 40-50 միլիոն եվրո առաջարկի Լեւանդովսկու համար, չենք վաճառի նրան։ Լեւանդովսկին պայմանագիր ունի մինչեւ 2023 թվական, եւ նա կմնա թիմում»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է Sky Germany-ն։

Գերմանական մամուլը գրել էր, որ ֆուտբոլիստը «Բավարիայից» պահանջել է աշխատավարձի բարձրացում, սակայն մերժում է ստացել։  

Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 48 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ 

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» պարտվեց, «Ռեալը» գործնականում ապահովեց տիտղոսը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՖրանսիայի նախագահական ընտրություններում հաղթել է Մակրոնը