‘
«Բավարիան» այս ամռանը հնարավոր է ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին,-տեղեկացնում է Bild-ը: Մյունխենցիներն այդ տրանսֆերի իրականացման նպատակով արդեն կապ են հաստատել դորտմունդցիների հետ: Բացի դրանից, Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Ռեալը» եւ «Ատլետիկոն»:
Հիշեցնենք, որ նախկինում «Բավարիան» ձեռք էր բերել «Բորուսիայի» 2 ֆուտբոլիստների՝ կիսապաշտպան Մարիո Գյոտցեին եւ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն:
‘