‘«Բավարիան» գլխավորելուց առաջ Կլոպը ցանկանում է այլ թիմերում փորձ հավաքել’

1082

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցվելդը իր կարծիքն է հայտնել «Լիվերպուլում» Յուրգեն Կլոպի կարիերայում և «Բավարիայում» նրա ապագա հեռանկարների վերաբերյալ:

«Ամռանը նա գերազանց հնարավորություն կունենա մեծ գումարներ ներդնել և ձևավորել թիմն այնպես, ինչպես անձամբ ինքն է ուզում: Դրանից հետո «Լիվերպուլը» կդառնա տիտղոսի հավակնորդ:

Ես մտածում էի, որ «Բորուսիայից» հետո Կլոպը կնախընտրի գլխավորել «Բավարիան», բայց նա այլ կերպ որոշեց: «Բավարիան» գլխավորելուց առաջ նա ցանկանում է փորձ հավաքել այլ ակումբներում»,- ասել է Հիտցվելդը Omnisport-ին տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Հայտնի ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Ջերրարդի կյանքի մասին’
Հաջորդ հոդվածը‘Տուխելը սպառնացել է ֆուտբոլիստներին կոշտ որոշումներ ընդունել’