‘
Մյունխենյան «Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ 100 միլիոն եվրոյից պակաս տրանսֆերային գնով բանակցություններ վարել իր հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վերաբերյալ։
Լեհ ռմբարկուի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը», բայց խաղացողի գործող պայմանագիրը մինչև 2021 թվականն է։ Մյունխենյան Merkur պարբերականի տվյալներով Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաղորդել է Կառլ-Հայնց Ռումենիգեին, որ չի խոսել Լևանդովսկու ներկայացուցիչների հետ։
Օգոստոսին Ռոբերտը կդառնա 30 տարեկան։ «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայի 121 հանդիպումներում նա խփել է 100 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։ Մյունխենյան ակումբի կազմում նա ընդհանուր առմամբ խփել է 141 գոլ 183 խաղերում։
Այս մրցաշրջանում Լևանդովսկին գերազանցեց Կլաուդիո Պիսարոյին, ով «Բավարիայի» կազմում խփել է 87 գոլ, չնայած պերուացին նախկինի պես Բունդեսլիգայի օտարերկրացի ռմբարկուների թվում առաջատարն է 192 գոլերով։ Այս պահին Լևանդովսկին ընդհանուր առմամբ խփել է 174 գոլ, քանի որ 74 գոլ խփել է դորտմունդյան «Բորուսիայի» կազմում։
‘