‘«Բավարիան» կբողոքի, եթե ԱՊԼ ակումբները փորձեն գնել Լևանդովսկուն’

1543

«Բավարիան» զգուշացրել է, թե կբողոքի ՖԻՖԱ, եթե «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» սկսեն բանակցել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ։ Շաբաթվա սկզբին Լևանդովսկու գործակալը բողոքել էր, որ «Բավարիայի» թիմակիցները չեն օգնել իր հաճախորդին դառնալ Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։ Դա անմիջապես հանգեցրեց այն եզրակացության, որ Ռոբերտը պատրաստ է փոխել ակումբը և ուղևորվել Պրեմիեր լիգա։
Sky Sports-ի տեղեկություններով Լևանդովսկուն գնելու հարցով արդեն զբաղվում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Վազանց կատարելով՝ «Բավարիան» զգուշացրել է, որ կբողոքի ՖԻՖԱ, եթե ակումբները սկսեն բանակցել Ռոբերտի հետ։ «Ռոբերտը պայմանագիր ունի «Բավարիայի» հետ, որն ավարտվում է 2021-ին։ Մեր ակումբը ոչ մի ցանկություն չունի վաճառել Ռոբերտին։ Մենք այլ ակումբների հետ չենք բանակցել, ու չենք պատրաստվում։ Եթե ուրիշ ակումբներ բանակցությունների մեջ մտնեն այն խաղացողների հետ, ովքեր երկարատև պայմանագրեր ունեն, նրանք կպատժվեն ՖԻՖԱ-ի կողմից»,- ասված է «Բավարիայի» հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի հայտարարությունը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’