‘
Մյունխենի «Բավարիան» ամռանը պատրաստ է «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար առաջարկել 50 միլիոն ֆունտ, հաղորդում է Daily Mail-ը:
Մյունխենյան ակումբի ղեկավարությունը նոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային կազմի ուժեղացման նպատակով 100 միլիոն ֆունտ կհատկացնի, եւ այժմ «Բավարիայի» սկաուտները ուշադրությամբ հետեւում են Բեյլի մրցելույթներին: Հիշեցնենք, սակայն, որ տաղանդավոր ֆուտբոլիստին իր շարքերում ցանկանում է տեսնել նաեւ Մադրիդի «Ռեալը»:
‘