‘«Բավարիան» կրկնեց «Բորուսիայի» ռեկորդը’

662

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում 2:0 հաշվով հաղթելով «Հոֆենհայմին», Մյունխենի «Բավարիան» կրկնեց Դորտմունդի «Բորուսիայի» ռեկորդը՝ առաջնության մեկնարկում տանելով յոթ անընդմեջ հաղթանակ:

Նախկինում մեկնարկային յոթ անընդմեջ հաղթանակ տարել էր միայն «Բորուսիան», ընդ որում՝ երեք մրցաշրջաներում. 1995/96, 2001/02 եւ 2010/2011:

Մյունխենցիները այս մրցաշրջանի մեկնարկից ի վեր հաղթել են «Գրոյտերին» (3:0), «Շտուտգարտին» (6:1), «Մայնցին» (3:1), «Վոլֆսբուրգին» (3:0), «Շալկեին» (2:0), «Վերդերին» (2:0) եւ «Հոֆենհայմին»:


Նախորդ հոդվածը‘Լեդի Գագան դարձել է Լեննոնի անվան խաղաղության մրցանակի դափնեկիր ‘
Հաջորդ հոդվածը‘Կադիրովն արգելել է «աղջիկ փախցնել» եւ կրակել հարսանիքների ժամանակ ‘