«Բավարիան» կքննարկի Տուխելի պաշտոնանկության հարցը

389

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը կքննարկի թիմի գլխավոր մարզիչ, գերմանացի Թոմաս Տուխելի պաշտոնանկության հարցը, եթե հաջորդ երեք հանդիպումներում հաղթանակներ չգրանցվեն, հաղորդում է Sky-ը։

«Բավարիայի» ղեկավարությունը հույս ունի, որ Տուխելը կշտկի դրությունը եւ կտրուկ որոշումների առիթ չի լինի։

Հաջորդ երեք հանդիպումներում «Բավարիան» կմրցի «Բոխումի», «ՌԲ Լայպցիգի» եւ «Ֆրայբուրգի» հետ։

Նախորդ երկու հանդիպումներում «Բավարիան» 0:3 հաշվով պարտվել է «Բայերին» (Բունդեսլիգա), 0:1 հաշվով՝ «Լացիոյին» (Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղ)։

Տուխելը «Բավարիան» գլխավորում է 2023թ․ մարտից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականի դիրքը դասակարգման աղյուսակում
Հաջորդ հոդվածը2023-ին ամենաշատ վաստակած ֆուտբոլային լիգաների հնգյակը