‘«Բավարիան» «Շալկեի» հետ խաղում գրանցվեց 1:1 հաշիվը (տեսանյութ)’

719

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունեց «Շալկեին» և բավարարվեց մեկ միավորով: Գրանցվեց 1:1 հաշիվ:

17-րդ րոպեից «Բավարիան» հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով: Սեփական տուգանային հրապարակում Բոատենգը խախտեց կանոնները Նոյերի դեմ դուրս եկող Սեմին և հեռացվեց խաղադաշտից: Նշանակված 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Շուպո-Մոտինգը: Դարպասապահ Մանուել Նոյերը փրկեց «Բավարիային» գոլից:

 65-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին գրավեց մրցակցի դարպասը: Կոպիտ սխալ թույլ տվեց «Շալկեի» դարպասապահ Ուտիդան, սակայն եզրային մրցավարը համարեց, որ գնդակը հատել էր դիմային գիծը Լեւանդովսկու հարվածի ժամանակ:

Նշանակվեց անկյունային հարված, որի իրացումից հետո Արյեն Ռոբենը գլխի հարվածով գրավեց «Շալկեի» դարպասը: 5 րոպե անց հյուրերը խփեցին պատասխան գնդակը:

 «Բավարիան» 46 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգը» Ֆրանկֆուրտում 1:1 հաշվով խաղաց «Այնտրախտի» հետ և ունի 38 միավոր:

ԲԱՎԱՐԻԱՇԱԼԿԵ

1-1 (0-0)

MC

 

1-0՝ Արյեն Ռոբեն 67՛, 1-1՝ Բենեդիկտ Հովեդես 72՛

 

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 5.Մեհդի Բենատիա, 17.Ջերոմ Բոատենգ, 18.Խուան Բեռնատ, 27.Դավիդ Ալաբա, 3.Չաբի Ալոնսո, 19.Մարիո Գյոտցե (4.Դանթե, 27), 30.Միտչել Վայզեր (20.Սեբաստյան Ռոդե, 88), 31.Բաստյան Շվայնշտայգեր, 10.Արյեն Ռոբեն, 25.Թոմաս Մյուլեր (9.Ռոբերտ Լեվանդովսկի, 55)

ՇԱԼԿԵ. 34.Ֆաբիան Գիֆեր (40.Wellenreuther, 46), 4.Բենեդիկտ Հովեդես, 22.Ացուտո Ուտիդա, 23.Քրիստիան Ֆուքս, 31.Մատիյա Նաստասիչ, 32.Ժոել Մատիպ, 7.Մաքս Մայեր, 9.Քեվին-Պրինս Բոատենգ (27.Տրանկիլյո Բարնետա, 87), 18.Սիդնի Սեմ (19.Լերոյ Սանե, 77), 33.Ռոման Նոյշտադեր, 13.Էրիկ Շուպո-Մոտինգ

 

Հեռացում՝ Ջերոմ Բոատենգ 17՛ (Բ)
Զգուշացում՝ Մեհդի Բենատիա 64՛ (Բ), Միտչել Վայզեր 80՛ (Բ), Բաստյան Շվայնշտայգեր 86՛ (Բ), Բենեդիկտ Հովեդես 46՛ (Շ)
Մրցավար՝ Բաստիան Դանկերտ (Գերմանիա)

 

59

ԳՆԴԱԿԻ %

41

9 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (5)

13

ՏՈՒԳԱՆՔ

19

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

5

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

8

Նախորդ հոդվածը‘Ֆիջին պետական դրոշի վրայից կհեռացնի բրիտանական խորհրդանշանը’
Հաջորդ հոդվածը‘Շուրլեն գերազանցեց Մխիթարյանին. Բունդեսլիգայի ամենաթանկ տրանսֆերները’