«Բավարիան» չի կարողանում համաձայնության հասնել «Լիվերպուլի» հետ

54

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» չի կարողանում համաձայնության հասնել Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հետ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի տրանսֆերի հարցում, հաղորդում է ESPN-ը։

«Բավարիան» 30-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է մոտ 30 միլիոն եվրո, սակայն «Լիվերպուլը» չի ընդունել առաջարկը։

2016-ին անգլիական ակումբը Մանեի համար «Սաութհեմփթոնին» վճարել էր 41 միլիոն եվրո։

Այս ընթացքում Մանեն գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում մասնակցել է 269 հանդիպման, խփել 120 գոլ, կատարել 48 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածը«Ռոման» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Իսկոյին
Հաջորդ հոդվածըԱմենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը