‘«Բավարիան» ցանկանում է գնել Գրիզմանի տրանսֆերը’

1432

Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, գերմանական «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը:

Նշվում է, որ ֆրանսիացին գտնվում է ակումբի տրանսֆերների առաջնային ցուցակում: Արիեն Ռոբենի և Ֆրանկ Ռիբերիի դարաշրջանը մոտենում է իր ավարտին, և ակումբը արդեն սկսել է նրանց որակյալ փոխարինողի փնտրտուքները:

Հիշեցնենք, որ Գրիզմանի հրաժարագինը կազմում է 200 միլիոն եվրո: Ֆրանսիացին ոչ վաղ անցյալում նոր պայմանագիր կնքեց «Աթլետիկոյի» հետ:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Նախագահ ունենք, աշխարհը չունի’
Հաջորդ հոդվածը‘Marca. Ռակիտիչը մերժել է ՊՍԺ-ի շահավետ առաջարկը’