‘«Բավարիան» ցանկանում է երկարաձգել Նոյերի պայմանագիրը’

689

«Բավարիայի» ղեկավարությունը գոհ է դարպասապահ Մանուել Նոյերի խաղից և ցանկանում է երկարաձգել նրա հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդում է «Kicker»-ը:

Աղբյուրի հաղորդած տեղեկատվության համաձայն, մյունխենյան ակումբի ղեկավարությունը Նոյերին մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր է առաջարկում: Գործող համաձայնագիրը վավերական է մինչև 2019 թվականը: Հավանական գործարքի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը 2011 թվականին է «Շալկե 04»-ից տեղափոխվել «Բավարիա»:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում 8 հանդիպման համար Պիրլոն պահանջում է 2 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Գործակալ. «Պետք է ենթադրել, որ վաղ թե ուշ Պոլը տեղափոխվելու է «Բարսելոնա»»’