‘
ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն իսպանական Punto Pelota հաղորդման շրջանակներում հայտարարել է, որ ամռանը Լեո Մեսսին մերժել է եվրոպական երկու գրանդների՝ «Բավարիայի» և «Չելսիի» առաջարկը:
Ըստ Գալյարդոյի՝ գործարքի իրագործման նախաձեռնողը եղել է Adidas ընկերությունը, որին ներկայացնում նաև Մեսսին: Իսպանացին հայտնել է, որ Adidas-ը պատրաստ էր վճարել Մեսսիի հրաժարագնի՝ 250 մլն €-ի կեսը, իսկ մյուս կեսը պետք է վճարեր ակումբներից մեկը, որոնց մարզական հովանավորը նույնպես Adidas-ն է: Նշենք, որ կատալոնական լրատվամիջոցների պնդմամբ՝ 2014-ի սկզբին Լեոն նոր պայմանագիր կստորագրի Բարսայի հետ, որով կդառնա մոլորակի ամենաբարձր աշխատավարձն ստացող ֆուտբոլիստը:
‘