«Բավարիան» 9-րդ անգամ նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը (տեսանյութ)

911

«Բավարիան» 9-րդ անգամ նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը։ Գերմանացի Յուլիան Նագելսմանն առաջին տիտղոսը նվաճեց մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Բավարիան» մրցեց «Բորուսիայի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Չեմպիոնների կազմում դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Աչքի ընկավ նաեւ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։

«Բավարիան» ռեկորդակիր է Գերմանիայի սուպերգավաթում տարած հաղթանակների թվով։

Գերմանիայի Սուպերգավաթ

«Բորուսիա Դորտմունդ» — «Բավարիա»՝ 1։3 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 64 — Ռոբերտ Լեւանդովսկի, 41, 74, Թոմաս Մյուլեր, 49

Նախորդ հոդվածըՋրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն
Հաջորդ հոդվածըԹեմի Աբրահամ. Մեծ պատիվ է «Ռոմայի» 9 համարով խաղալը