‘
«Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի պաշտոնանկությունը.
«Եթե դու մարզիչ ես, ապա իրավունք չունես հարաբերություններդ փչացնել թիմի 5 առանցքային խաղացողների հետ: Այս դասը ես քաղել եմ իմ պրոֆեսիոնալ կարիերայից: Վերջին օրերին Անչելոտին վերջնականապես իրենից վանել էր «Բավարիա»-ի 5 խաղացողի»,- ասել է Հյոնեսը:
Գերմանական Bild պարբերականի տեղեկություններով՝ այդ 5 խաղացողներն են Մատս Հումելսը, Ֆրանկ Ռիբերին, Արիեն Ռոբենը, Ժերոմ Բոատենգը և Կինգլսի Կոմանը:
‘