‘«Բավարիա»-ն սկսել է Գվարդիոլային փոխարինող փնտրել’

1166

Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունն արդեն մի քանի ամիս շարունակ փոխարինող է փնտրում գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Այս մասին գրում է The Guardian-ը:

Գերմանական ակումբը վստահ չէ, որ իսպանացի մասնագետը նոր պայմանագիր է ստորագրելու, իսկ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ. ամռանը:

Ակումբի ուշադրության կենտրոնում է «Մայնց»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը: Այնուամենայնիվ, վերջինս կարող է գլխավորել «Համբուրգ»-ը, որի գլխավոր մարզիչ Յոզեֆ Ցինբաուերն անբավարար արդյունքների պատճառով պաշտոնանկ է արվել:

Նախորդ հոդվածը‘«Լացիոյի» դարպասապահ.«Մեզ սպասվում է հանդիպում շատ վտանգավոր մրցակցի հետ»’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի և թուրք ըմբիշների դեմ Վոլոդյա Ֆրանգուլյանի հաղթական գոտեմարտերը (տեսանյութ)’