‘«Բավարիա»-ն 25-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն’

923

‘

«Բավարիա»-ն նվաճեց Գերմանիայի չեմպիոնությունն այն բանից հետո, երբ մյունխենյան թիմի առաջիկա հետապնդողը՝ «Վոլֆսբուրգ»-ը, Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում նվազագույն հաշվով պարտություն կրեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ից: Հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենգլադբախի «Բորուսիա-Պարկ» մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլը հեղինակեց Մաքս Կրուզեն խաղի վերջնամասում:

Գերմանիայի առաջնության 30 տուրից հետո «Բավարիա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 76 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Վոլֆսբուրգ»-ը վաստակել է 61 միավոր: Այս կերպ, մյունխենցիները Բուդնեսլիգայի ավարտից 4 տուր առաջ իրենց համար երաշխավորեցին երկրի չեմպիոնությունը: Իսկ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն, որի ակտիվում կա 57 միավոր, բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Նշենք՝ «Բավարիա»-ն 25-րդ անգամ նվաճեց Գերմանիայի չեմպիոնությունը:

‘

Նախորդ հոդվածը‘ Յուրգեն Կլոպ. «Մենք լավ մարզավիճակում ենք և հուսով եմ՝ կնվաճենք եվրագավաթների ուղեգիր» ‘
Հաջորդ հոդվածը‘ Լիոնել Մեսսի. «Տիտո, դու միշտ մեր հիշողությունում ես և մեր սրտերում» ‘