‘«Բավարիա»-«Շալկե» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի (տեսանյութ)’

713

Թեև շատ վստահ  մեկնարկին, Պեպ Գվարդիոլայի սաները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը:

Այսպիսով, Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում, գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1-1 խաղաց Գելզենկիրխենի «Շալկեի» հետ:  Խաբի Ալոնսոն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց նոր ակումբի կազմում:

«Խաղի առաջին 25–30 րոպեները լավագույն էին վերջին կես տարում։ Դրանից հետո չկարողացանք երկար ժամանակով տիրել գնդակին և ձեռքներս պահել խաղի զարկերակին։

Բայց մենք խաղադաշտում շատ վազեցինք, և սա մեր ոտքերի համար լավ մարզում էր։ Այժմ երկշաբաթյա հանգիստ ունենք։ Հուսով եմ, այդ ընթացքում վնասվածք ստացած խաղացողների շատերը կսկսեն մարզվել»,– ահա այսպես է մեկնաբանել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այս հանդիպումը:

 

ՇԱԼԿԵԲԱՎԱՐԻԱ

1-1 (0-1)

MC

 

0-1՝ Ռոբերտ Լեվանդովսկի 10՛, 1-1՝ Բենեդիկտ Հովեդես 62՛

 

ՇԱԼԿԵ. 1.Ռալֆ Ֆերման, 3.Յան Կիրխոֆ (33.Ռոման Նոյշտադեր, 40), 4.Բենեդիկտ Հովեդես, 5.Ֆելիպե Սանտանա (23.Քրիստիան Ֆուքս, 81), 24.Կան Այհան (15.Դենիս Աոգո, 76), 32.Ժոել Մատիպ, 7.Մաքս Մայեր, 10.Յուլիան Դրաքսլեր, 12.Մարկո Հոգեր, 18.Սիդնի Սեմ, 13.Էրիկ Շուպո-Մոտինգ

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 17.Ջերոմ Բոատենգ (4.Դանթե, 60), 21.Ֆիլիպ Լամ, 28.Հոլգեր Բադշտուբեր, 3.Չաբի Ալոնսո (34.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 68), 11.Ջերդան Շակիրի, 19.Մարիո Գյոտցե (18.Խուան Բեռնատ, 57), 20.Սեբաստյան Ռոդե, 27.Դավիդ Ալաբա, 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 25.Թոմաս Մյուլեր

 

Զգուշացում՝ Յան Կիրխոֆ 13՛ (Շ), Մարկո Հոգեր 17՛ (Շ), Յուլիան Դրաքսլեր 45՛ (Շ), Սիդնի Սեմ 71՛ (Շ), Սեբաստյան Ռոդե 38՛ (Բ) ;Մրցավար՝ Մարկո Ֆրից 

 

36

ԳՆԴԱԿԻ %

64

8 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

10 (4)

15

ՏՈՒԳԱՆՔ

15

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

6

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘«Չելսի»-«Էվերթոն». Գոլերի հրավառություն (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Բեռնար Շալանդը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզումային ծրագիրը’