‘
Н խումբ նոյեմբերի 4, չորեքշաբթի, Մյունխեն, «Ալյանս Արենա» մարզադաշտ, ժամը՝ 23. 45
Մրցավար՝ Ջյունետ Շաքիր (Թուրքիա)
Այս խաղում տարած հաղթանակը «Բավարիային» դուրս կբերի Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ: Խոսեպ Գվարդիոլայի թիմի այսօրվա հիանալի մարզավիճակը և «Ռոմայի»՝ «Բավարիայի» հետ անցած հանդիպանը գրանցած արդյունքը (7:1) թույլ են տալիս մտածելու, որ լրիվ տրամաբանական է մյունխենցիների հաղթանակն այս խաղում:
Գվարդիոլան մշտապես թիմի հիմնական կազմում փոխատեղումներ է կատարում. չէ՞ որ «Բավարիայում» 11 ֆուտբոլիստից բացի, շատ ուրիշ ուժեղ ֆուտբոլիստներ էլ կան: Բացի դրանից, իսպանացի մասնագետը միշտ էլ պատրաստ է նոր սխեմաներ մտածելու և դրանք կիրառելու խաղում: Վերջին հանդիպումներում «Բավարիան» ավելի հաճախ կիրառում է երեք պաշտպանով տակտիկական կառուցվածքը, և այդ իսկ պատճառով այդ տարբերակը լրիվ հավանական է նաև այս խաղում:
Բունդեսլիգայի վերջին՝ «Բորուսիայի» հետ հանդիպման համեմատությամբ պաշտպանության կենտրոնում Բենատյայի և Բոատենգի կողքին պետք է, որ խաղա Դանթեն, իսկ Ալբան հավանաբար կտեղափոխվի միջին գիծ, որտեղ Ֆիլիպ Լամն ու Խաբի Ալոնսոն են: Իհարկե, կան խաղացողների՝ դաշտում դիրքավորման տարբեր տարբերակներ. Ռոենը այսօր ավելի կմոտենա հարձակման գծին և կխաղա Գյոտցեի ու Մյուլերի կողքին, իսկ ավելի առջևում կլինի Լևանդովսկին:

Չեմպիոնների լիգայում «Բավարիայից» կրած պարտությունից հետո «Ռոման» խնդիրներ ունեցավ նաև Սերիա А-ում: Ռուդի Գարսիան երեք հանդիպումից միայն մեկում է հաղթել: Իսկ չէ՞ որ հակառակորդի դաշտում հաղթելու համար «Ռոման» շատ ավելին պետք է անի, քան մյուս հանդիպումներում է արել:
Հավանաբար, նախորդ հանդիպման համեմատությամբ «Ռոման» որոշ փոփոխություններ կկատարի հիմնական կազմում: Պաշտպանության ձախ եզրում առաջին իսկ րոպեներից կարող է խաղալ Խոլեբասը, հարձակման գծում ևս կարող է այլ տարբերակներ կիրառվեն: Թեև մյուս կողմից էլ, այնպիսի ուժեղ կազմ, որը խաղաց «Բավարիայի» հետ նախորդ հանդիպման առաջին իսկ րոպեներից, դժվար է մտածել:
‘