‘«Բավարիա» – «Ֆրայբուրգ» 2-0․ Մյունխենցիների 7-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութեր)’

543

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն և մրցաշարային աղյուսակի առաջատար «Բավարիան» հյուրընկալել էր «Ֆրայբուրգին»: «Ալյանց Արենա» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին. խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց Արյեն Ռոբենը, իսկ 48-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը ձևակերպեց վերջնական հաշիվը:

 

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը, որը դեռևս նախորդ տուրում ապահովել էր աշնանային չեմպիոնությունը, ունի 42 միավոր, իսկ «Ֆրայբուրգը» մնաց 14 միավորով` 15-րդ հորիզոնականում:

 

ԲԱՎԱՐԻԱ ՖՐԱՅԲՈՒՐԳ

2-0 (1-0)

MC

1-0՝ Արյեն Ռոբեն 41՛, 2-0՝ Թոմաս Մյուլեր 48՛

 

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 4.Դանթե, 5.Մեհդի Բենատիա (17.Ջերոմ Բոատենգ, 39), 13.Ռաֆինյա, 18.Խուան Բեռնատ, 3.Չաբի Ալոնսո (11.Ջերդան Շակիրի, 60), 7.Ֆրանկ Ռիբերի, 19.Մարիո Գյոտցե, 9.Ռոբերտ Լեվանդովսկի (31.Բաստյան Շվայնշտայգեր, 46), 10.Արյեն Ռոբեն, 25.Թոմաս Մյուլեր

ՖՐԱՅԲՈՒՐԳ. 1.Ռոման Բյուրկի, 2.Պավել Կրմաշ (5.Քրիտոֆեր Ժյուլեն, 72), 3.Torrejon, 20.Մարկ-Օլիվեր Կեմպֆ, 22.Սաշա Ռիտեր, 25.Օլիվեր Զորգ (24.Մենսուր Մույջա, 46), 30.Կրիստիան Գյունտեր, 23.Յուլիան Շուստեր, 27.Նիկոլաս Հոֆլեր, 36.Ֆելիքս Կլաուս (37.Սեբաստիան Կերկ, 51), 14.Ադմիր Մեհմեդի

Զգուշացում՝ Մեհդի Բենատիա 12՛ (Բ), Յուլիան Շուստեր 43՛ (Ֆ)

 

81

ԳՆԴԱԿԻ %

19

30 (13)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

2 (0)

5

ՏՈՒԳԱՆՔ

3

9

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

 

Այս խաղին զուգահեռ ընթանում էր ևս 3 հանդիպում: Դրանցում գրանցվել են հետևյալ արդյունքները`

«Հանովեր»-«Աուգսբուրգ»` 2:0
Գոլերը. Սանե՝ 20, Խոսելու՝ 55: 

«Համբուրգ»-«Շտուտգարտ»` 0:1
Գոլը. Քլյայն 42:
Հեռացում.  Նիդերմայեր՝ 53:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն եւ Դաշնակցությունը ԱԺ-ում հայտարարություն ընդունեցին’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի գավաթ. «Վալենսիան» և «Սելտան» 1/8 եզրափակչում են (տեսանյութ) ‘