‘Բատիստան չի գլխավորի Հայաստանի հավաքականը’

1216

Արգենտինայի հավաքականի եւ չինական «Շանհայ Շենհուայի» նախկին գլխավոր մարզիչ Սերխիո Բատիստան չի գլխավորի Հայաստանի հավաքականը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին համարվում է Հայաստանի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկը։

News.am -ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել 51-ամյա մասնագետի հետ, սակայն Բատիստան մերժել է այդ առաջարկը։ Բանն այն է, որ արգենտինացի մասնագետի 21-ամյա տղան ավտովթարի է ենթարկվել, ինչից հետո ողնաշարի լուրջ խնդիրներ ունի։ Բատիստան որոշել է մնալ իր որդու կողքին։

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Մուտքը Փհենյան փակ է, փողոցներում ստուգուներ են անցկացվում’
Հաջորդ հոդվածը‘«Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» նախաձեռնության երթ (ուղիղ)’