‘Բարաք Օբաման իր հաձնակատարի միջոցով գաղտնի հաղորդագրություն կփոխանցի Մոսկվային’

609

Մինչ ընթացիկ տարվա առաջին կեսին Մոսկվա այցելելը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ՌԴ ուղարկել իր հանձնակատարին, որը պետք է հիմք ստեղծի երկու երկրների սրված հարաբերությունները բարելավելու համար, գրում է Коммерсант պարբերականը՝ հղում կատարելով Սպիտակ տան իր աղբյուրին:

Ինչպես տեղեկացնում է Коммерсант-ը, հունվարի վերջին՝ Օբամայի երդմնակալությունից հետո, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականը Մոսկվայում Վլադիմիր Պուտինին գաղտնի հաղորդագրություն կփոխանցի, որում շարադրված կլինեն երկկողմ հարաբերությունների կարգավորման՝ Վաշինգտոնի պատկերացումները: Հաղորդագրության հիմնական նպատակն է Կրեմլին ապացուցել, որ «վերբեռնումը» տապալված չէ:

Ամենայն հավանականությամբ՝ ԱՄՆ-ի ներկայացուցչի կողմից Վլադիմիր Պուտինին գաղտնի ուղերձի փոխանցմանը ներկա կլինեն նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը:

Նախորդ հոդվածը‘Պատրուշև. Ըստ BRICS-ի՝ աշխարհում իրավիճակը փոխվում է դեպի վատը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Աստղային հիվանդությունը ճանապարհ է դեպի սրընթաց անկում’