‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ ձեռնարկված միակողմանի տնտեսական պատճամիջոցները, տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը:
«Միացյալ նահանգների և Իրանի հարաբերությունների ճգնաժամը, որն առաջացել է Իրանի կառավարության գործողություների հետևանքով, դեևս հանգուցալուցված չէ»,- ընդգծվում է ԱՄՆ նախագահի կոմից կոնգրես ուղարկված իրազեկման մեջ:
Օբամայի խոսքերով՝ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության գործողություններն ու վարած քաղաքականությունը շարունակում են բացառիկ վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության, արտքանին քաղաքականության և տնտեսության համար: Այս կապակցությամբ Օբաման անհրաժեշտ է համարել ուժի մեջ թողնել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները:
‘