‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ութ տարի շարունակ տարբեր միջոցառումների ներկայացել է միևնույն սմոքինգով և կոշիկներով: Այդ մասին պատմել է նրա կինը՝ Միշել Օբաման, հաղորդել է Daily Mail կայքը:
Նախկին առաջին տիկինը ելույթ է ունեցել WWDC 2017 համաժողովում, որը Apple ընկերությունն անցկացնում է Կալիֆոռնիա նահանգի Սան-Խոսե քաղաքում: Պատասխանելով հարցերից մեկին՝ նա տրտնջացել է, որ հանրությունը շարունակ անուն է կպցրել իր հագուստներին, բայց ուշադրություն չի դարձրել իր ամուսնու անփոփոխ կոստյումին:
«Նա նույնիսկ հպարտանում էր դրանով,- պատմել է Միշել Օբաման:- Ասում էր՝ «Մմմը, ես արդեն հագնվել եմ: Ընդամենը՝ տասը րոպե: Իսկ դու ի՞նչ ես անում այդքան երկար»: Ես էլ թե՝ «Ձեռ ես առնո՞ւմ»»:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘